Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր մի շարք կոշտ հայտարարություններ է արել միջազգային դիտորդների հասցեին:
Մասնավորապես, հանդես գալով այսօրվա ՀԱԿ հանրահավաքում, նա ասել է, որ «մենք թքած ունենք միջազգային դիտորդների գնահատականների վրա»:
«Այդ որտեղի՞ց են եկել այդ դիտորդները, ո՞վ է տվել դրանց գործուղման գումարը», - ասել է Հրանտ Բագրատյանը: Նա նաեւ նշել է, որ «այդ 250 դիտորդների մեջ մի մարդ չկար»:
«Առհասարակ մի եկեք մեր երկիր` եվրոպացի, ամերիկացի դիտորդներ»», - գոռացել է Հրանտ Բագրատյանը:

















