Ն. Փաշինյան` մայիսի 6-ին «Լֆիկական Օսվենցիմում» տեղի է ունեցել «քաղաքացիական ցեղասպանություն» - Mediamax.am

Փետրվար 27, 2026
114072 դիտում

Ն. Փաշինյան` մայիսի 6-ին «Լֆիկական Օսվենցիմում» տեղի է ունեցել «քաղաքացիական ցեղասպանություն»


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Սերժ Սարգսյանը եւ նրա վարչակազմը մայիսի 6-ին ընտրությունների ընթացքում իրականացրել են քաղաքացիական ցեղասպանություն»:

Հանդես գալով այսօրվա ՀԱԿ հանրահավաքում, նա ասել է, որ «Սերժ Սարգսյանի իշխանությունը մարդկանց մեջ սպանում է քաղաքացուն»:

 

Նիկոլ Փաշինյանը ընտրական տեղամասերը համեմատել է Դեր Զորի անապատի հետ, իսկ մայիսի 6-ը` ապրիլի 24-ի հետ: Նա նաեւ ասել է, որ այն 9 հազար քաղաքացիները, ովքեր ընտրել են իրեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում մայիսի 6-ին, պարտիզանական պայքար են տարել Լֆիկական Օսվենցիմում»:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չնայած «խայտառակ ընտրություններին», ՀԱԿ խմբակցությունը պետք է աշխատի Ազգային Ժողովում:




Մեր ընտրանին