Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների գնահատականը կտա դրանց վերջնական արդյունքների հրապարակումից հետո:
Այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ կուսակցությունում սպասում է վերջնական արդյունքներին:
«Երբ ԿԸՀ-ն կհրապարակի վերջնական արդյունքները, մենք կհրավիրենք կուսակցության քաղխորհրդի նիստ, որից հետո կհայտնենք մեր գնահատականը», - ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Նախնական տվյալներով, Ազգային Ժողովում ԲՀԿ կունենա 36 տեղ` 11-ով ավել, քան նախորդ գումարման խորհրդարանում:
















