ՄԱԿ-ում մտահոգիչ են համարում Հայաստանում դպրոց հաճախելու ցուցանիշները - Mediamax.am

Փետրվար 28, 2026
4957 դիտում

ՄԱԿ-ում մտահոգիչ են համարում Հայաստանում դպրոց հաճախելու ցուցանիշները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացման վերաբերյալ։

ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն այսօր հրապարակել է եզրակացությունները Արգենտինայի, Հայաստանի, Բահրեյնի, Իսրայելի, Մեքսիկայի եւ Թուրքմենստանի վերաբերյալ։

 

«Կոմիտեն ողջունել է 2021 թվականին Հայաստանում ընդունված սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների մասին օրենքը եւ 2023-2027 թվականների սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական ինտեգրման ծրագիրը, սակայն շարունակում է մտահոգություն հայտնել, որ, չնայած որոշ դրական միտումներին, սաhմանափակ հնարավորություններով երեխաները շարունակում են դժվարությունների բախվել։ Կոմիտեն առաջարկում է մշակել արդյունավետ գնահատման համակարգ՝ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների հասանելիությունը բարելավելու համար, ներառյալ կրթությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը եւ աջակցությունը:

 

Կոմիտեն լրջորեն մտահոգված է դպրոցներում ընդունելության եւ հաճախումների ցուցանիշների վատթարացմամբ, հատկապես՝ միջնակարգ դպրոցների բարձր դասարաններում, եւ կրթական արդյունքների անկմամբ, ինչպիսիք են ընթերցանության նվազագույն իմացության բացակայությունը: Կոմիտեն կոչ է անում ապահովել, որ Հայաստանի բոլոր աղջիկներն ու տղաները հավասար եւ որակյալ տարրական եւ միջնակարգ կրթություն ստանան»,- ասված է հաղորդագրության մեջ։




Մեր ընտրանին