Պատգամներ UWC Դիլիջանի շրջանավարտներին. «Յո՞ երթասի» խորհուրդը եւ «ընտրությամբ հայ» լինելը - Mediamax.am

2603 դիտում

Պատգամներ UWC Դիլիջանի շրջանավարտներին. «Յո՞ երթասի» խորհուրդը եւ «ընտրությամբ հայ» լինելը


Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան


UWC Դիլիջան քոլեջի ավարտական արարողությունն այս տարի սկսվեց Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Կառվարենցի հայտնի «Քեզ համար, Հայաստան»  երգով՝ «Արցախի ձայներ» խմբի կատարմամբ:

Լուսանկարը` UWC Դիլիջան

Քոլեջի շրջանավարտներն այս կատարմամբ որոշել էին իրենց  երախտագիտությունն ու զորակցությունը հայտնել 2023 թվականի սեպտեմբերից Բաքվի բանտում ապօրինի պահվող  UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին եւ քոլեջի լավ բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի հարյուրամյա հոբելյանը նշվում է մայիսին եւ որի անվան կրթաթոշակ է հատկացվում քոլեջի՝ Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին:

Լուսանկարը` UWC Դիլիջան

«Ազնավուրի այս  երգը հայ ժողովրդի տոկունության մասին է: «Արցախի ձայներին» հրավիրելու պատճառը նաեւ այն է, որ UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն Արցախի համար դժվարին ժամանակահատվածում մեկնեց այնտեղ եւ մինչեւ վերջ մնաց ժողովրդի  հետ»,-  ասել է արարողությունը վարող շրջանավարտը:

Լուսանկարը` UWC Դիլիջան

UWC Դիլիջանի խորհրդի համահիմնադիր եւ նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ ուսանողներից յուրաքանչյուրն իր հետ բերում է իր սեփական արժեքներն ու մշակույթը ու իր հետ մեծ կյանք է տանում մի մաս Հայաստանից ու հայկական մշակույթից:

 

«Կարող եմ վստահեցնել, որ ձեր կյանքում, ձեր շուրջբոլորը դուք  այսուհետ ավելի շատ հայկական հետք եք գտնելու, նկատելու եք այն, ինչ նախկինում չեք նկատել։ Նաեւ ողջ կյանքում դուք դառնալու եք Armenian By Choice ինչպես ես, այսինքն՝  հայ՝ սեփական  ընտրությամբ»։ Նա իր ելույթն ավարտեց  ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետեւյալ  խոսքերով. «Ես վստահ եմ, որ միասին մենք կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար։ Հավատարիմ մնացեք ձեր արժեքներին եւ պատրաստ եղեք տալու ավելին, քան երբեւէ հույս կունենաք դրա դիմաց ստանալու»:

Լուսանկարը` UWC Դիլիջան

Ավարտական արարողությանը ներկա էր նաեւ UWC Դիլիջանի խորհրդի պատվավոր անդամ եւ հովանավոր Նուբար Աֆեյանը՝ տկինոջ, UWC Դիլիջանի խորհրդի անդամ Աննա Աֆեյանի հետ:

 

Նուբար Աֆեյանն իր խոսքում շրջանավարտներին  հիշեցրեց աստվածաշնչյան «Quo Vadis» (Յո՞ երթաս) մեջբերման խորհրդի մասին:

Լուսանկարը` UWC Դիլիջան

«Երբ Պետրոս առաքյալը փախչում է Հռոմից՝ հալածանքների պատճառով եւ հանդիպում է Հիսուս Քրիստոսի տեսիլքին, հարցնում է Հիսուսին՝ «Յո՞ երթաս», եւ Հիսուսը պատասխանում է՝ «Գնում եմ Հռոմ՝ նորից խաչվելու»: Այս պատասխանը ստիպում է Պետրոսին վերադառնալ Հռոմ եւ նորացված քաջությամբ եւ համոզմունքով դիմակայել մարտահրավերներին:

Լուսանկարը` UWC Դիլիջան

Ես սա այսօր ուզում էի նշել երկու պատճառով. առաջինը՝ մենք գիտենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչերի միջով է անցել Ռուբենը՝  իմ ընկերն ու գործընկերը, եւ ոչինչ այդքան լավ չի խորհրդանշում «վերադառնալ Հռոմ՝ առերեսվելու խաչելությանը», որքան Ռուբենի՝ Արցախ գնալը։  «Յո երթասն» իր մեջ խոր սիմվոլիզմ ունի եւ տալիս է արժեքավոր դասերը, որոնք կիրառելի են ձեզանից յուրաքանչյուրի համար: Ես հորդորում եմ ձեզ՝ այս հարցը տալ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,- շեշտել է Նուբար Աֆեյանը:

 

Այս տարի UWC Դիլիջան քոլեջն ավարտեց 109 ուսանող՝ շուրջ 50  երկրից:

Լուսանկարը` UWC Դիլիջան

UWC Դիլիջան քոլեջի հիմնադրման օրվանից ի վեր 160 հայ ուսանող հնարավորություն է ունեցել կրթություն ստանալ UWC-ի ցանցում ընդգրկված բոլոր քոլեջներում, նրանցից 98-ը՝ Դիլիջանի դպրոցում: Հայ ուսանողների 98 տոկոսը սովորել է եւ սովորում է անվճար. նրանց ուսման վարձը վճարում են հովանավորները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին