Հաստատվել են բակալավրի ծրագրով բուհերի ընդունելության տեղերը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
1360 դիտում

Հաստատվել են բակալավրի ծրագրով բուհերի ընդունելության տեղերը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա անվճար եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Ապրիլի 15-ից կապահովվի բուհերի 2023/2024 ուստարվա դիմորդների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:

 

2023/2024 ուստարում բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 3 124 տեղ:  

 

Անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2 146 տեղերից 1 174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական (STEM) ոլորտին:

 

2023/2024 ուստարում հատկացվել 16 300 վճարովի տեղ:




Մեր ընտրանին