Երեւան: Մեդիամաքս: Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ասել է, որ «Հայ եկեղեցու պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների հետ կապված աղմուկը վերջին մեկուկես ամսվա ընթացքում չկա:
««Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով մեր հանձնաժողովը քննարկումների մեջ է: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել Գիտությունների ազգային ակադեմիայի գործընկերների հետ, քննարկել ենք եւ հասկացել ենք, թե իրական աղմուկը ինչի շուրջ է, եւ պատճառները վերացված են»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ այլեւս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա:
«Անցել ենք գործնական փուլ, եւ որեւէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»,- հավելել է Վահրամ Դումանյանը:
















