Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի բակալավրիատի առաջին կուրսի ուսանողների համար, իսկ մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:
Այս մասին տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա ասել է, որ բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը ինքնուրույն են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա եւ հեռավար:
Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում եւ դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
«Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են», - նշել է Արայիկ Հարությունյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: