Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինական էեկտրոնային թույլտվությունների համակարգը կգործարկվի 2014թ. առաջին եռամսյակում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքով, ծրագիրը նախ կփորձարկվի Երեւանում, Գյումրիյում եւ Վանաձորում:
Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների համակարգը կապահովի կառուցապատման եւ շինարարության ժամանակ օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման մատչելիությունը` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
















