Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին:
Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային եւ երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները:
Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:
















