Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը:
Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Մասնավորապես, եվրոպական կողմի հետ համաձայնեցվել են պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առեւտրի տեխնիկական խոչընդոտներին եւ կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր:
Էական զարգացումներ են գրանցվել նաեւ մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման փոխադարձ առաջարկների, ինչպես նաեւ ծառայությունների առեւտրի ազատականացման առաջարկների բանակցություններում:
ԽՀԱԱԳ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա ս.թ. ապրիլին Երեւանում:
















