Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները - Mediamax.am

3507 դիտում

Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` այսօր ՀՀ պետական եւ ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ:

Մարզումների թեման է`«Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

 

Մարզումների նպատակներն են` փորձի հաղորդումը պետական կառավարման մարմիններին ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման եւ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը:

 

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը:

 

Խաղարկվելու է նաեւ հակառակորդի ագրեսիայի հետմղման եւ հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին