Երեւան: Մեդիամաքս: Հայ ռազմական դիտորդները կմեկնեն Մալի:
ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ «Հայաստանը ՄԱԿ-ից առաջարկ էր ստացել Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու մասին, սակայն որոշում է կայացվել այս փուլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ»:
Այսօր հայտնի է դարձել, որ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին` առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ:
Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ:
















