Հայ զինվորականները տեսչական այց են կատարել Կարս եւ Իգդիր - Mediamax.am

4474 դիտում

Հայ զինվորականները տեսչական այց են կատարել Կարս եւ Իգդիր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում:

Տեսչության են ենթարկվել Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադը (Կարս) եւ 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):

 

Տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների եւ ընդհանուր հարցերի շուրջ: Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները եւ ընդհանուր տարածքները:

 

Տեսչության ընթացքում Թուրքիայի կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին