Պապիկյանն ու Լարիջանին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
239 դիտում

Պապիկյանն ու Լարիջանին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին», - հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:




Մեր ընտրանին