Խոզնավարում Ադրբեջանի կրակոցներից վնասվել է տներից մեկը - Mediamax.am

373 դիտում

Խոզնավարում Ադրբեջանի կրակոցներից վնասվել է տներից մեկը


Լուսանկարը` Էդգար Հարությունյան


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի կրակոցներից վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը:

 

Տուժածներ չկան:

 

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին