Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի կրակոցների հետեւանքով վնասվել է բնակելի տուն:
Տուժածներ չկան:
«Միեւնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
















