Ետ են կանչվել Բուդապեշտում վերապատրաստում անցնող հայ ոստիկանները - Mediamax.am

9793 դիտում

Ետ են կանչվել Բուդապեշտում վերապատրաստում անցնող հայ ոստիկանները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունը ետ է կանչել ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայում վերապատրաստում անցնող 10 հայ ոստիկաններին:

«ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ստեղծված իրավիճակում չի կարող մնալ մի երկրի տարածքում, որը հրաժարվել է արդարադատությունից եւ գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մոտակա օրերին կլքի Բուդապեշտը եւ կվերադառնա Հայաստան: Կարծում եմ, ԱՄՆ կառավարությունն ըմբռնումով կմոտենա մեր քայլին, առավել եւս, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ»,- ասված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին