Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցում մասնակցել են ուսումնական վարժանքին։
ՊՆ-ից հայտնում են, որ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական եւ խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, ձմեռային պայմաններում գոյատեւման հմտությունների զարգացում։
















