Փաշինյան. Բանակը պետք է հաշվի առնի խաղաղության օրակարգի տրամաբանությունը - Mediamax.am

Փետրվար 20, 2026
6291 դիտում

Փաշինյան. Բանակը պետք է հաշվի առնի խաղաղության օրակարգի տրամաբանությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «բանակը պետք է կերպարանափոխվի ոչ միայն կառուցվածքային, այլեւ՝ ֆունկցիոնալ նշանակության առումով»:

«Բանակը պետք է տեղավորվի մեր քաղաքական եւ ռազմավարական ընկալումների շրջանակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրադրության եւ խաղաղության օրակարգի տրամաբանությունը։

 

Մենք հստակ ասել ենք՝ Հայաստանի հիմնական խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին