Երեւան: Մեդիամաքս: Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները սեպտեմբերի 9-ից 20-ը Հայաստանում անցկացրել են ՀՀ Զինված ուժերի սերժանտական կազմի ուսուցման հերթական փուլը:
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ «Phoenix Platoon ծրագիրն ընթացքի մեջ է արդեն 8 տարի՝ ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձի ներկայացումը»։
















