Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատելիս ՊՆ զինծառայողների կողմից վնասազերծվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող:
ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողը Լաչինի շրջանում մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով։
















