Երեւան: Մեդիամաքս: Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Այսօր ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
















