ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ստանալու Հայաստանի հույսն «ի չիք է դարձել» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
6536 դիտում

ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ստանալու Հայաստանի հույսն «ի չիք է դարձել»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ Հայաստանն ՀԱՊԿ-ի միջամտության հույս այլեւս չունի:

«Բնականաբար, այդպիսի հույս եղել է, եւ, բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, եւ չկա այդպիսի հույս այլեւս։ Այն, որ ՀԱՊԿ-ը դեռեւս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել», - ասել է նա «Ազատության» հետ հարցազրույցում:




Մեր ընտրանին