Հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները - Mediamax.am

Մարտ 02, 2026
4460 դիտում

Հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ գիշերը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ:

Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր:

 

Այսօր ժամը 08:00-ից սկսած՝ կիրառելով հրետանային միջոցներ եւ ականանետեր, հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները Ջերմուկի եւ Վերին Շորժային ուղղություններով:

 

ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են համարժեք պատասխան գործողությունները, ասել է Արամ Թորոսյանը:




Մեր ընտրանին