Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը քննարկել են պատերազմը Ուկրաինայում։
Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Դեյվիդ Հերնդոնի հաղորդագրության մեջ։
«Քոլին Քահլն ընդունել է Սուրեն Պապիկյանին՝ քննարկելու պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Քոլին Քահլն ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի պատերազմը եւ փոխշահավետ համագործակցության հնարավոր ոլորտները»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: