Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնել են, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
«Սադրանքի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար»,- հայտնել են ՊԲ-ից:
















