Փաշինյանը ներկայացրել է Գլխավոր շտաբի նորանշանակ պետին - Mediamax.am

Փետրվար 18, 2026
5226 դիտում

Փաշինյանը ներկայացրել է Գլխավոր շտաբի նորանշանակ պետին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:

Փաշինյանը նշել է, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Գլխավոր շտաբի պետն օրենքի ուժի մեջ մտնելու պահից նաեւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու:

 

«Այս որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբի աշխատանքային գործակցության հարցերը: Ուզում եմ հույս հայտնել, որ այդ որոշման կատարման արդյունքում մեր աշխատանքի արդյունավետությունը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների ոլորտում էլ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Փաշինյանը:




Մեր ընտրանին