Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լեոն Պանետտան ողջունել է պաշտպանական բնագավառում Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությանն աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններին Հայաստանի աջակցության համար:
ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ Հայաստանը հստակ քայլերով շարունակելու է իրականացնել Զինված ուժերի զարգացման ծրագիրը, ինչի ընթացքում ակնկալելու է բոլոր գործընկերների, ներառյալ ԱՄՆ աջակցությունը: Սեյրան Օհանյանը հաստատել է նաեւ միջազգային կոալիցիոն գործողություններին հայ խաղաղապահների ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը:
Վաշինգտոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեվիդ Պետրեուսի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: