Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր տեղի ունեցած հանդիպմանը խոսել են փոխգործակցության մի շարք խնդիրների մասին։
Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը՝ Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն հայտնել է Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար եւ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։
Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար անհրաժեշտ է ապահովել իրականացվող քայլերի շարունակականությունը։
















