Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից Հայաստանում երեխա է վիրավորվել - Mediamax.am

2967 դիտում

Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից Հայաստանում երեխա է վիրավորվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

 

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքս, աջակողմյան պնեւմոթորաքս, որովայնի սալջարդ»,- հայտնել են նախարարությունից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին