Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած, 2001թ. ծնված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:
«Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ եւ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ Արթուր Մուրադյանի կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:
















