Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում իր աշխատանքն է սկսել AK-103 «Կալաշնիկով»
ինքնաձիգներ արտադրող գործարանը:
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի եւ ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:
Ս.թ. հունիսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան ասել էր, որ Հայաստանում տարեկան կարող է արտադրվել մինչեւ 50 000 միավոր «Կալաշնիկով»
ինքնաձիգ:
Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ Զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:
Banak.info-ն հայտնում է, որ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն ՀՀ Զինված ուժերին նվիրաբերել է 170 000 դոլար՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ եւ ծախսանյութեր ձեռք բերելու նպատակով:
















