Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուդի Ջուլիանիին - Mediamax.am

Փետրվար 13, 2026
5909 դիտում

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուդի Ջուլիանիին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:

ՊՆ Հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: 

 

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: 

 

Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2018 թվականի ապրիլից Ռուդի Ջուլիանիին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբաններից մեկն է:




Մեր ընտրանին