Բաքվին է փոխանցվել ադրբեջանցի սպայի դին - Mediamax.am

Մարտ 03, 2026
26499 դիտում

Բաքվին է փոխանցվել ադրբեջանցի սպայի դին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։

ՀՀ ՊՆ-ում հիշեցրել են, որ նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

 

Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, որը զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:

 

 




Մեր ընտրանին