Երեւան: Մեդիամաքս: Այսօր Աթենքում Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն է հայտնել ավելի ակտիվացնել եւ խորացնել պատմական ամուր հիմքի վրա ձեւավորված երկու բարեկամ պետությունների հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հունաստանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում:
Վիգեն Սարգսյանը քոլեջում հանդես է եկել դասախոսությամբ՝ ներկայացնելով հայ-հունական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: