Ռուսաստանցի հետախույզները ձեռնամարտ են սովորում - Mediamax.am

8192 դիտում

Ռուսաստանցի հետախույզները ձեռնամարտ են սովորում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի «Կամխուդ» լեռնային զորավարժարանում մեկնարկել է դաշտային պայմաններում իրականացվող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հատուկ պատրաստումը:

Երեք օրում հրահանգիչները ձեռնամարտի դասեր կտան 100 հետախույզների՝ սովորեցնելով նրանց ետ մղել պայմանական հակառակորդի հարձակումները ձեռնամարտի կամ դանակային մարտի միջոցով:

 

Ուսուցման ընթացքում զինծառայողները կսովորեն կատարել մարտական ակրոբատիկայի, բռնցքամարտի տեխնիկայի ու դանակներով մարտի հնարքներ:

 

Հատուկ ուշադրություն է դարձվելու հետախույզների ըմբշամարտի կողմից հնարքների յուրացմանը:

 

Պատրաստման ավարտին հետախույզները կանցնեն հատուկ մակետներով սարքավորված 150 մ երկարություն ունեցող գոտի: Այդ մակետների վրա նրանք կիրառելու են յուրացված հնարքները:

 

Նպատակն է զինծառայողների մոտ զարգացնել շարժունակություն, անակնկալ խոչընդոտներին արձագանքելու եւ ակտիվ հակառակորդի դեմ զենքով գործելու ունակությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին