ՀՀ-ն պատրաստ է սատարել ԿԽՄԿ-ի բոլոր նախաձեռնություններին - Mediamax.am

Հունվար 02, 2026
8855 դիտում

ՀՀ-ն պատրաստ է սատարել ԿԽՄԿ-ի բոլոր նախաձեռնություններին


Սեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին եւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ եւ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:

 

ԿԽՄԿ պատվիրակներն արժեւորել են Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների եւ հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը:

 

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել ԿԽՄԿ-ի` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

 

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը եւ հայկական կողմին հասցեագրված մեղադրանքները նպատակ ունեն ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլեւ ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները խորացնելուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին