ՀՀ ՊՆ անձնակազմը վերապատրաստվում է «Մայքրոսոֆթ»-ում - Mediamax.am

7572 դիտում

ՀՀ ՊՆ անձնակազմը վերապատրաստվում է «Մայքրոսոֆթ»-ում


Լուսանկարը` http://s.4pda.to/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ:

Ինչպես տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից, այցը տեղի է ունեցել ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակում:

 

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ընկերության Կիբեր հանցագործությունների պայքարի գրասենյակ եւ Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաեւ հանդիպել ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի հետ:

 

Քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման եւ ՀՀ ՊՆ ու այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Արսեն Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները եւ ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 28-30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում ՀՀ ՊՆ եւ այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին