Ադրբեջանական կողմը եւս 6 զոհ է տվել - Mediamax.am

6347 դիտում

Ադրբեջանական կողմը եւս 6 զոհ է տվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն այսօր հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկությունն առ այն, թե շփման գծում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ:

«Սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին: Բացի արդեն հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է եւս 6 կորուստ»,- ասված է ՊԲ հայտարարությունում:

 

Նախորդ օրը ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր հակառակորդի 10-ից ավելի զոհերի եւ վիրավորների մասին:

 

Պաշտպանության բանակից հայտնել են նաեւ, որ, չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին եւ լույս 29-ի գիշերը 110 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

 

«ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների»,- նշել են Արցախի ՊՆ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին