Երեւան: Մեդիամաքս: Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան պատժիչ քայլերի են դիմել, ինչի արդյունքում հակառակորդն Ակնայի (Աղդամ) ուղղությամբ 10-ից ավելի զոհեր եւ վիրավորներ է տվել:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն, Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
Միաժամանակ, Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե «իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետեւանքով 7 հայ զինծառայող է սպանվել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: