Բաքուն նախապես չի հայտարարել վարժանքների մասին - Mediamax.am

Սեպտեմբեր 25, 2025
6901 դիտում

Բաքուն նախապես չի հայտարարել վարժանքների մասին


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել է, որ իր տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը միջազգային հանրությանը նախապես չի տեղեկացրել իր տարածքում անցկացվող զորավարժությունների մասին:

«Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են Հայաստանը եւ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ:

 

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում անցկացվող «Շանթ» եւ սպասվող «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում Վիեննայի 2011թ. փաստաթղթում ամրագրված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության եւ փոխվստահության ապահովման նկատառումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են: Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել», - ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Զինուժ» հեռուստածրագրի հարցին:

 

Սեպտեմբերի 7-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է  Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցի եւ պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովայի հետ:

 

Նա տեղեկացրել է սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նաեւ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը եւ տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:

 

Դավիթ Տոնոյանը մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին