Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 1995 թ-ին ծնված շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի դին:
Ինչպես հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
















