Հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի - Mediamax.am

Փետրվար 19, 2026
5615 դիտում

Հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի


Լուսանկարը` Civilnet


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Մարգարա» անցակետը մարտի 21-ից 31-ը՝ 10 օրով կբացվի, որպեսզի Հայաստանից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստին:

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդկերպ հնարավորություն կստեղծի Հայաստանի անունից Սիրիա ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ եւ նվազ ծախսերով տեղ հասցնել:

 

Ներկայում «Մարգարա» անցակետը չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումներով անհնար է նշված սահմանային կետով բեռների եւ տրանսպորտային միջոցների անցումը:    




Մեր ընտրանին