Ստամբուլում կայացել է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը - Mediamax.am

Փետրվար 19, 2026
6876 դիտում

Ստամբուլում կայացել է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը


Լուսանկարը` apa.az


Երեւան: Մեդիամաքս: Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի շրջանակում այսօր հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հաքան Ֆիդանը:

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

 

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:




Մեր ընտրանին