Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները հանդիպել են Ժնեւում - Mediamax.am

Փետրվար 19, 2026
4766 դիտում

Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները հանդիպել են Ժնեւում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 14-ին Ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը:

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

 

«Ազգային ժողովի նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն», - ասված է հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին