Կհանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները - Mediamax.am

2066 դիտում

Կհանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն այսօր հայտնել է, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հարաբերությունների կարգավորման հարցերով երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը:

Մեդիամաքսը նշում է, որ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը տեւական ժամանակ չէին հանդիպել:

 

Առաջիկա հանդիպումը կլինի հինգերորդը երկխոսության մեկնարկից ի վեր:

 

2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը պայմանավորվել էին «հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:

 

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզ կատարած ընթացքում եղել էր «Մարգարա» մաքսային կետում, որտեղ ծանոթացել էր մաքսակետի արդիականացման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլրդ դրամ է (մոտ $‌ 2.5 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին