Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները - Mediamax.am

Փետրվար 19, 2026
6447 դիտում

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը»,- ասված է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:




Մեր ընտրանին