Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Թուրքիայում ասել է, որ «Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»։
ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Անկարայում թուրք լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստանը հարաբերությունների կարգավորման իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, որոշում՝ հարաբերություններ հաստատելու, պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ։ Հուսով եմ, որ իմ թուրք գործընկերները եւս առաջ կգնան, եւ մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը եւ նոր էջ կբացենք մեր ու տարածաշրջանի համար»,- ասել է ԱԺ նախագահը։
















