Փաշինյան․ «Հայ-թուրքական սահմանի բացումն ավելի գլոբալ նշանակություն է ստանում» - Mediamax.am

2425 դիտում

Փաշինյան․ «Հայ-թուրքական սահմանի բացումն ավելի գլոբալ նշանակություն է ստանում»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Թուրքիայի կողմից օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու որոշումը «ողջունելի քայլ է»։

Նա նշել է, թե կարեւոր է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլեւ՝ իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։

 

«Սա շատ կարեւոր է նաեւ հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար։ Կարեւոր է, որ հարաբերություններում դինամիկա ունենանք։ Հույս ունեմ, որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաեւ՝ ակնկալում ենք դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում։

 

Այս իրադարձությունները կարեւոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլեւ միջազգային լոգիստիկ շղթաների լուրջ փոփոխություն է տեղի ունենում, կարծում եմ՝ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, եւ միջազգային մեծ կարեւորություն է ձեռք բերում։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը, հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։

 

Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին